Բաթումիում կայացած սկանդալային խաղից հետո իսրայելցի և թուրք երկրպագուները ծեծկռտուք են սարքել օդանավակայանում | Region

Բաթումիում կայացած սկանդալային խաղից հետո իսրայելցի և թուրք երկրպագուները ծեծկռտուք են սարքել օդանավակայանում

Նոյեմբեր 28,2026 17:07

Վրաստանի Բաթումի քաղաքի օդանավակայանում իսրայելցի և թուրք ֆուտբոլասերների միջև քաշքշուկ է տեղի ունեցել, հայտնում է The Times of Israel-ը։ Նրանք եղանակային վատ պայմանների պատճառով ստիպված են եղել մնալ օդանավակայանում։

Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։ Ըստ հրապարակումների՝ վրացական ոստիկանությունը միջամտել է և բաժանել մասնակիցներին։

Օդանավակայանի միջադեպը տեղի է ունեցել Բաթումիում իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» և թուրքական «Բեշիքթաշի» հանդիպումից մի քանի օր անց։ Մրցավարը ժամանակավորապես դադարեցրել էր խաղը՝ տրիբունաներում թուրք երկրպագուների և անվտանգության աշխատակիցների միջև բախումների պատճառով։

Հանդիպումը կայացել է Վրաստանում, քանի որ Թուրքիան հրաժարվել էր ընդունել իսրայելական թիմերին։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարզադաշտում բախումներ են սկսվել, երբ վրացի ոստիկանները փորձել են թույլ չտալ «Բեշիքթաշի» երկրպագուներին պարզել Պաղեստինի դրոշը։

Իսրայելական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ մի քանի հարյուր իսրայելցի երկրպագուներ խաղին հետևել են թուրք երկրպագուներից առանձին՝ ուժեղացված հսկողության ներքո։ Նրանք չեն մասնակցել մարզադաշտում տեղի ունեցած բախումներին։

Նորություններ