Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Ապրիլ 17,2024 08:30
Երևան քաղաքում՝
Ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևան քաղաքի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 27.7°C (1957թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան -4.3°C (1980թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 12.3°C
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024