Եմենը ևս մեկ ամերիկյան նավ է հրթիռակոծել | Region

Եմենը ևս մեկ ամերիկյան նավ է հրթիռակոծել

Հունվար 19,2024 11:59

Եմենի զինված ուժերը հայտարարել են ամերիկյան ևս մեկ նավի վրա նոր հրթիռային հարձակման մասին ՝ ի աջակցություն Գազայի հատվածի պաղեստինցիների, հայտնում է IRNA գործակալությունը:

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Սարին հաստատել է ամերիկյան նավի վրա հարձակումը։

Տարածված հայտարարության մեջ զինվորականները նշել են, որ «Ադենի ծոցում հրթիռներով թիրախավորել են ամերիկյան Chem Ranger նավը, և արդյունքում ուղիղ հարված է հասցվել»:

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, հայտնել է, որ զոհեր չեն եղել, երբ Եմենի ուժերը հարված են հասցրել ԱՄՆ-ին պատկանող նավթատարին:

Անցած ամսվա ընթացքում Եմենի զինված ուժերը և ժողովրդական դիմադրության «Անսարուլահ» շարժումը բազմաթիվ նմանատիպ հարձակումներ են իրականացրել իսրայելական նավերի վրա:

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Եմենի թիրախներին՝ ի պատասխան եմենցիների հարձակումների։

Նորություններ