Սուբվենցիոն ծրագրերը Շիրակի մարզում ձգձգվում են շինարարների մեղքով | Region

Սուբվենցիոն ծրագրերը Շիրակի մարզում ձգձգվում են շինարարների մեղքով

Ապրիլ 19,2024 20:27

Շիրակի մարզում մեծ թափ են ստացել պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականցվող սուբվենցիոն ծրագրերը: 2021 թվականից սկսած, դրանց ծավալները տարեցտարի ավելանում են: Բայց խնդիր է այն, որ սկսված շատ ծրագրեր ավարտին չեն հասցվում:

Պատճառները տարբեր են. նախագծային թերություններ, ոչ պատշաճ տեխնիկական վերահսկողություն, շինարարության ցածր տեմպեր, շինկազմակերպությունների ոչ բարեխիղճ աշխատանք և այլն:

Շիրակի մարզպետարանի և մարզի որոշ համայնքների պատասխանատուների հավաստմամբ, կան ծրագրեր, որոնք 2 տարի է, ավարտին չեն հասցվում:

Նախագծային փոքր շեղումն անգամ կարող է պատճառ դառնալ, որ պետությունը հրաժարվի համաֆինանսավորման իր չափաբաժնից, ինչը որոշ ծրագրերի դեպքում մինչև 80 տոկոս է կազմում:

Նորություններ