ՀՀ կառավարությունը գյուղերի բնակիչներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առաջ․ Արման Թաթոյան | Region

ՀՀ կառավարությունը գյուղերի բնակիչներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առաջ․ Արման Թաթոյան

Ապրիլ 20,2024 22:24

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․

«Տարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի (քաղաքական) հանրային օրակարգի ներքո ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մեր գյուղերին, ու իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ:

Այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունը Հայաստանը հայտարարում է «Արևմտյան Ադրբեջան» ու հովանավորում հայասպանությունը, ՀՀ կառավարությունը գյուղերի բնակիչներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առաջ՝ սկսած սեփականության իրավունքից մինչև անվտանգություն:

Դեռ 2021թ. ԱԺ-ում Սյունիքի ու Գեղարքունիքի օրինակներով եմ ասել՝ ինչ հետևանքներ են առաջ գալու նման սխալ քայլերի արդյունքում»։

Նորություններ