Գյուղացիները թույլ չեն տվել ականազերծել Ոսկեպարի եկեղեցու շրջակայքը | Region

Գյուղացիները թույլ չեն տվել ականազերծել Ոսկեպարի եկեղեցու շրջակայքը

Ապրիլ 21,2024 12:34

Սուրեն Պետրոսյանն այսօր Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնում է, որ ՀՀ Զինված ուժերը փորձել են եկեղեցու հարակից տարածքներում ականազերծման աշխատանքներ տանել, որը, սակայն խոչընդոտել և թույլ չեն տվել ոսկեպարցիները։

Սուրեն Պետրոսյանի պնդմամբ, այս ամենով պարզ է դառնում, որ իշխանությունը, կրկին, ինչպես և միշտ խաբել է, և մեծագույն կեղծիք է այն, որ կան պայմանավորվածություններ, համաձայն որի սահմանն այստեղով չի անցնելու։

Պարզ երևում է, որ միակողմանի հանձնման գործընթացը շարունակվում է, հակառակ դեպքում, որևէ պատճառ չէր լինի, ինչպես տեսանելի է տեսանյութում, որ Ոսկեպար եկեղեցու տարածքը փորձեին ականազերծել։

Դեռևս օրեր առաջ այս ամենի մասին կրկին նախազգուշացնում էր Սուրեն Պետրոսյանը։

Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ։

Նորություններ