«Հող և ջուր». Խուստուփ լեռան փեշերին կայացել է Տիգրան Համասյանի համերգը
Ապրիլ 21,2024 18:06
Աշխարհահռչակ երգահան, դաշնակահար Տիգրան Համասյանը ելույթ է ունեցել Խուստուփ լեռան հարևանությամբ գտնվող Փսկու Խութ բարձունքում: Համասյանի երկրորդ համերգը կկայանա ապրիլի 22-ին Շվանիձորի մշակույթի տանը։
Ավելի վաղ Տիգրան Համասյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում գրել էր. «Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։
Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»։
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024