Պայմանավորվածություն է եղել, որ հանդիպումը կլինի Կառավարության շենքում․ փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
Ապրիլ 22,2024 12:48
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Այս մասին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ բողոքող գյուղացիների տարածած այն տեղեկությանը, թե ապրիլի 22-ին սպասվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում։
«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել: Ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր Կառավարության շենքում»,- հայտնեցին գրասենյակից:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024