«Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների, հալածանքների զոհերի հիշատակը. չմոռանանք». Մակրոն | Region

«Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների, հալածանքների զոհերի հիշատակը. չմոռանանք». Մակրոն

Ապրիլ 24,2024 12:10

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է արել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։

«Ֆրանսիան այսօր հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։ Չմոռանանք։

Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։

Նորություններ