Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Նիկոլ Փաշինյան | Region

Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Նիկոլ Փաշինյան

Հունվար 20,2024 14:00

Հունվարի 19-ին Եղեգնաձորում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստին մասնակցել են կուսակցության Վայոց ձորի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։

ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր Էջում, որը վերնագրել է հետևյալ կերպ. «Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քանի որ վերջին օրերին շատ է քննարկվում Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, ինքը ցանկանում է տեղեկացնել՝ ուր է հասել գործընթացը, ինչ է տեղի ունենում և որն է տեղի ունեցողի իմաստը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նորություններ