Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսը. զոհվել է իրանցի 4 սպա
Հունվար 20,2024 15:40
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի արևմուտքում իրանցի ռազմական խորհրդականների հանրակացարաններից մեկի վրա, որը Սիրիայում Իրանի դեսպանատան մոտ է եղել:
Ինչպես հաղորդում է «Al Mayadeen» հեռուստաալիքը հարձակման հետևանքով զոհվել է իրանցի 4 սպա:
Նրանք հրամանատարական դիրքեր են զբաղեցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ քուդս» հատուկ ջոկատում: Նրանցից մեկը գլխավորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայությունը Սիրիայում։
Հարձակմանը մասնակցել է երեք ինքնաթիռ։ Շենքը, որտեղ բնակվել են իրանցի սպաները, ամբողջությամբ ավերվել է:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
