Ցիկլոն է ներթափանցում Հայաստան. ձյուն է գալու. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
Հունվար 22,2024 12:12
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Այս մասին տեղեկացնում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
«Հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ՝ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
