Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք բնակավայրի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 30-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 16։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 7, 9, 11, 13, 15 բազմաբնակարան շենքերի, Չերկասի, Գրիբոյեդովի, Բազում փողոցների, Բուլղարական 2-րդ ավանի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,-ասված է հաղորդագրության մեջ: