ԱՄՆ-ն և պետքարտուղարը հետաքրքրված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ. Պատել
ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը, ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ դեռևս ուժի մե՞ջ է դեկտեմբերին Պետքարտուղար Բլինքենի կողմից արված` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Վաշինգտոն այցելելու հրավերը, նշել է, որ հանդիպման ժամանակացույցի հետ կապված նոր տեղեկություն չունի:
«Սակայն մենք անհամբեր սպասում ենք, որ շուտով այս մասին ավելի մանրամասն խոսենք»,- նշել է Պատելը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը` նա նշել է, որ այդ հարցով հետաքրքրված են Միացյալ Նահանգները և Պետքարտուղարը:
«Դա այն է, ինչի շուրջ մենք պատրաստվում ենք շատ ջանասիրաբար աշխատել` վերջնագծին հասնելու համար՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի, Ադրբեջանի և մյուսների հետ, ովքեր աշխատում են այս հարցի շուրջ, այդ թվում՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ»,- ասել է նա: