Կիրանցիների հանդիպումը Փաշինյանի հետ ավարտվեց
Ապրիլ 29,2024 21:46
Կառավարության շենքում քիչ առաջ ավարտվել է Տավուշի մարզի Կիրանց համայնքի բնակիչների հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ: «Լուրերի» թղթակիցը Կառավարության շենքի մոտից փոխանցում է, որ շենքից դուրս գալով բնակիչները մի քանի րոպե զրուցել են համայնքապետի հետ. այդ ընթացքում լրագրողներին չի թույլատրվել մոտենալ նրանց: Որոշ ժամանակ անց բոլորը, այդ թվում՝ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, հեռացել են՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024