«Ադրբեջանն իր սահմանից մի ական հանե՞լ է. չի՛ հանել». ԱԺ պատգամավոր | Region

«Ադրբեջանն իր սահմանից մի ական հանե՞լ է. չի՛ հանել». ԱԺ պատգամավոր

Ապրիլ 30,2024 15:40

«Ականները հանում են, որ ի՞նչ անենք, թուրքին բերեն այստեղ, որ ցեղասպանություն անի՞: Իսկ Ադրբեջանը մի ական հանե՞լ է. չի հանել, իր սահմանի բոլոր ականները կան, պաշտպանական գծերը կան: Սա սահմանազատում, սահմանագծում չէ»:  Այս մասին Կիրանցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը:

«Կիրանցի բնակիչների տների, գույքի, արոտավայրերի ու վարելահողերի հարցը մնացել է օդում կախված: Մինչ օրս իրենց որեւէ պատասխան չի տրվել, միայն ասում են՝ գործընթաց է գնում: Բնականաբար, մարդկանց մոտ անհանգստություն կա»,-ընդգծեց պատգամավորը:

Նորություններ