Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներին | Region

Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներին

Մայիս 01,2024 23:08
«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի ծննդյան 44-ամյակը նշող Նարեկ Մալյանին, նաև Մամիկոն Ասլանյանին: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Շուրջբոլորը քաղաքական նկատառումներով կալանավորված, բանտերում գտնվող անձինք են:

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Արմավիր» ՔԿՀ-ում են, Արմեն Աշոտյանը` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Վերջին օրերին բանտերում են հայտնվել նաև Տավուշի մեր հայրենակիցները, որոնց դեմ իշխանությունը նախ սադրիչներով էր պայքարում, ապա ընդհանուր պայքարից մեկուսացնելու նպատակով՝ գործեր սարքում ու ազատությունից զրկում:
Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

Նորություններ