Ավտոերթ Գեղարքունիքի քաղաքներում
Մայիս 13,2024 17:01

Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ այսօր ավտոերթ է անցկացվել Գեղաքունիքի մարզում:
Երթը մեկնարկել է Վարդենիս քաղաքից, անցել Մարտունի եւ Գավառ քաղաքների փողոցներով:
Իրազեկման ավտոերթը եզրափակվել է Սեւան քաղաքում:
Ավտոերթի մասնակիցները փակել են Երեւան-Սեւան մայրուղին, սակայն կարճ ժամանակ անց ոստիկանների միջամտությամբ այն բացվել է: Տեղի է ունեցել քաշքշուք ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: