Սևանա լճի մակարդակը մայիսի 6-12-ը բարձրացել է 5սմ-ով | Region

Սևանա լճի մակարդակը մայիսի 6-12-ը բարձրացել է 5սմ-ով

Մայիս 13,2024 17:45

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 6-12-ը:

Սևանա լճի մակարդակը մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5սմ-ով և կազմել՝ 1900.42մ (12.05.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 1սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.800մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 12-ը ներառյալ՝ 84.551մլն. մ³:

Նորություններ