ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել, որով տեղափոխում էին Ուկրաինայի ԶՈւ գերեվարված 65 զինծառայողի | Region

ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել, որով տեղափոխում էին Ուկրաինայի ԶՈւ գերեվարված 65 զինծառայողի

Հունվար 24,2024 14:27

Բելգորոդի շրջանում կործանված Իլ-76 ինքնաթիռը տեղափոխում էր ուկրաինական զինված ուժերի գերեվարված զինվորականներին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Օդանավում գտնվել են  Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայողներ, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվում էին Բելգորոդի շրջան, նաեւ ինքնաթիռի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 11։00-ի սահմաններում։ Ինքնաթիռի կործանման վայր է մեկնել ՌԴ Օդատիեզերական ուժերի հանձնաժողովը՝ միջադեպի մանրամասներն ու պատճառները պարզելու համար։

Տեղի բնակիչները հայտնել են հունվարի 24-ին Բելգորոդի շրջանում ռազմական ինքնաթիռի կործանման մասին։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Կորոչանսկի շրջանում։ Դեպքի վայրում այս պահին աշխատում են քննիչներն ու փրկարարները։  Գլադկովը նույնպես դեպքի վայրում է։

Նորություններ