Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել․ նա վիրավոր է | Region

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել․ նա վիրավոր է

Մայիս 15,2024 18:00

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի վրա կրակել են կառավարության նիստից հետո, որն անցկացվել է մայրաքաղաք Բրատիսլավայից շուրջ 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքում։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։

Վարչապետի վիրավորվելու մասին հայտնել է Սլովակիայի խորհրդարանի խոսնակ Լուբոս Բլահան։

Ականատեսներից մեկը Reuters-ին հայտնել է, որ մի քանի կրակոց է լսվել, և ոստիկանությունը ձերբակալել է մեկ տղամարդու և մեքենայով տարել նրան։

Սլովակիայի վարչապետը վիրավոր է, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նորություններ