ԶՈՒ-ում հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները | Region

ԶՈՒ-ում հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները

Մայիս 15,2024 20:39
ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային
զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները:
ՊՆ-ից տեղեկացնում են, որ զինված ուժերի զորամիավորումներում ու զորամասերում, ըստ ուղղությունների, սահմանված ժամկետներում անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, ծավալվել են կառավարման կետեր, ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է հետագա գործողությունների հաջորդականությունը:

Նորություններ