ԱԽ քարտուղարը Բոգդան Կլիխի հետ քննարկել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Մայիս 16,2024 11:55
Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները:
Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը, որի շրջանակներում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն հայտնել է Լեհաստանի աջակցությունը Հայաստանին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ, մասնավորապես քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված գործնական քայլերը։
ՀՀ ԱԽ գրասենյակ
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024