Պատերազմների մասնակից Հայասերը ողնուղեղի բարդ վիրահատության կարիք ունի | Region

Պատերազմների մասնակից Հայասերը ողնուղեղի բարդ վիրահատության կարիք ունի

Մայիս 17,2024 13:10

Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից, իննամսյա շրջափակման զրկանքները կրած արցախցի Հայասեր Պետրոսյանն իր ընտանիքի հետ այժմ ապրում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում:

2023 թ.-ի մարտին դժբախտ պատահարի հետևանքով ստացել է ողնուղեղի ծանր վնասվածք։ Տեղաշարժվում է միայն անվասայլակի միջոցով։

Քանի որ Արցախում չի հասցրել ձեռք բերել հաշմանդամության կարգ, Հայասերը ներկա պահին զրկված է թոշակից։ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում ստացել է բուժում, որը տվել է դրական արդյունքներ, սակայն լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ է ողնուղեղի բարդ վիրահատություն, որը շատ թանկարժեք է, կազմում է 172.000 եվրո:

Այս պահին Հայասեր Պետրոսյանի ընտանիքում ոչ ոք աշխատանք չունի: Հայասերը դիմում է Հայաստանի և Սփյուռքի իր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով աջակցել վիրահատության գումարի ձեռքբերման հարցում, օգնել ոտքի կանգնել ևս մեկ արցախցի ընտանիքի:

Ստորև Հայասեր Պետրոսյանի անունով բացված  հաշվեհամարներն են՝

1510013856586572 AMD

1510003196416400 USD

1510018655845877 RUB

1510000136326386 EUR

Անի Ղևոնդյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից )

 

 

 

Նորություններ