Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիս 18,2024 08:30

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով։ Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։

Երևան քաղաքում՝

Մայիսի  18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 18-20-ին, 21-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-ի գիշերը առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 16-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     29.8°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          6.8°C (1994թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    16.4°C

Նորություններ