Ազատ արձակվեցին «Տավուշը Հանուն հայրենիքի» ակտիվ աջակիցներ Իշխան Գևորգյանը և նրա 4 մարտական ընկերները | Region

Ազատ արձակվեցին «Տավուշը Հանուն հայրենիքի» ակտիվ աջակիցներ Իշխան Գևորգյանը և նրա 4 մարտական ընկերները

Մայիս 18,2024 13:06

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Աբովյան քաղաքի ոստիկանության շենքից 72 ժամ լրանալուն պես ձերբակալումից ազատ արձակվեցին «Տավուշը Հանուն հայրենիքի» ակտիվ աջակիցներ Իշխան Գևորգյանը և նրա 4 մարտական ընկերներ՝ Հրաչյա Թովմասյանը, Գարրի Ավագյանը, Անդրանիկ Եղոյանը և Հայկ Մեսրոպյանը։

Հիշեցնենք, որ նրանց ձերբակալել էին ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով:

Փաստաբանների պնդմամբ ողջ կատարվածը ունի Իշխան Գևորգյանին և մյուսներին երկրում տեղի ունեցող քաղաքական և քաղաքացիական անհնազանդության գործընթացներից հնարավորինս մեկուսացնելու քաղաքական շարժառիթ։

«Շատ վշտացած եմ, որ ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը, նույն ապօրինություններով:
Շատ վշտացած եմ, որ իմ տարիքի ոստիկանները ու քննիչները ստիպված նման կերպ են վարվում ցուցարարների հետ։ Շատ վշտացած եմ նաև, որ ընտանիքիս ու Սրբազանի կողքը 3 օր չեմ եղել: Այսօր կուղղեմ այդ բացը»,-նշել է Իշխան Գևորգյանը։

Նորություններ