Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարած տղամարդը կալանավորվել է
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ կատարած 71-ամյա Յուրայ Ցինտուլայի նկատմամբ խափանման միջոց է խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով TASR լրատվական գործակալությանը:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ թոշակառու Ցինտուլան ընդունել է իր մեղքը։
Հիշեցնենք` Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել կառավարության արտագնա նիստից հետո Գանդլովա քաղաքում՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։ Կրակոցները հնչել են, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել մարդկանց մոտ։
Ըստ ՆԳՆ–ի` նրա ուղղությամբ հինգ կրակոց է արձակվել, ընդ որում` կրակողը գործել է միայնակ։ Նա մասնակցել է հակակառավարական ցույցերին, բայց կապ չունի արմատական խմբավորումների հետ: Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը դեմ է երկրի կառավարության գործողություններին։