Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզում | Region

Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզում

Մայիս 20,2024 13:40

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզ քաղաքում։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրում 5-օրյա սուգ է հայտարարել նախագահ Ռաիսիի մահվան կապակցությամբ։

Մայիսի 19-ին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրանի հյուսիս-արևմուտքում: Իրանական պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ Ռաիսին հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ընդհանուր առմամբ նախագահական շարասյունը բաղկացած է եղել երեք ուղղաթիռներից, որոնցից երկուսը բարեհաջող վայրէջք են կատարել։

Զոհվել են Ռաիսին, երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետ Մալիք Ռահմատին և այլ պաշտոնյաներ։ Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում եղել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու և մեկ տեխնիկական աշխատող։

Ուղղաթիռի կործանման վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են: Զոհվածների մարմինները տեղափոխել են Թավրիզ։

Նորություններ