Արմեն Գրիգորյանը հանդիպել է Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ | Region

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ

Մայիս 21,2024 13:07

Մայիսի 21-ին Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում հնարավոր համագործակցության ուղիները:

Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:

 

ՀՀ ԱԽ գրասենյակ

Նորություններ