«Էնքան են շրիշակի մակարդակի իջեցրել պետականությունը, որ մենք ստիպված էինք միջամտել». ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ
«Այդպիսի նախադեպ եղել է սոցիալիստական երկրներում, որոնց եկեղեցին հաղթել է, անցել է, հասել է այս օրվան: Ոչ սոցիալիստական երկրներում նման նախադեպ չի եղել Հայ եկեղեցու հետ, և հուսանք չի էլ լինելու, իսկ իսլամական երկրներում Հայ եկեղեցին ոչ միայն հարկերից է ազատված, այլև կոմունալ ծախսերից է ազատված»:
Այս մասին հայտնեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու կրոնական շենքերը, նաև հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիներն ազատված են գույքահարկից։ Այդ հարկատեսակը չեն վճարում նաև այն շինությունների համար, որտեղ եկեղեցական, ծիսական պարագաներ են արտադրում կամ վաճառում։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր. «ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ իրենք պիտի հարկ չվճարեն, և օրենսդրական առումով պետք է վերանայենք, թե եկեղեցականն ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»:
Հարցազրույցը՝ շարունակելի