Դեբեդ գետի վարարման հետևանքով 16 համայնքների ջրամատակարաումը դադարեցված է | Region

Դեբեդ գետի վարարման հետևանքով 16 համայնքների ջրամատակարաումը դադարեցված է

Մայիս 26,2024 15:26

Գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի պատճառով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Այրում Մեծ եւ Փոքր գյուղերի ջրամատակարարումը։ Հայտնում է Վեոլիա ջուրը:

Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ կամ որևէ այլ աշխատանք կատարել հնարավոր չէ։ Տեղեկացնում ենք նաև, որ վարարումների հետեւանքով խնդիրներ են առաջացել նաև Դիլիջան քաղաքում, որի մի հատվածում ևս դադարեցված է ջրամատակարարումը։ Քաղաքներում և գյուղերում ստեղծված իրավիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Նորություններ