Վահեն ուզում էր փոխել աշխարհը, փոխել իր բաժին երկինքը. բժշկի անավարտ երազանքները շարունակողներ կա
Փետրվար 23,2022 23:32
Զավակին գրկելու, նրա ներկայությունը վայելելու բերկրանքից պատերազմը զրկեց հազարավոր ծնողների: Վանաձորցի Վահե Մելիքսեթյանը դպրոցն ավարտել էր ոսկե մեդալով և ընդունվել Երևանի բժշկական համալսարանի դեղագիտության բաժինը:
Հասցրել էր բազմաթիվ ծրագրեր իրականացնել, բայց և շատ ծրագրեր էլ կիսատ թողեց պատերազմը։ Վահեն զոհվել է հոկտեմբերի 8-ին Քաշաթաղի շրջանում։ Վահեի անավարտ երազանքներին այսօր թևեր ու թռիչք են տալիս նրա հարազատները, ընկերները, այսօր արդեն իր անունը կրող դպրոցը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
