Ժամը 20։00-ի դրությամբ Դեբեդ, Տաշիր, Փամբակ, Ձորագետ գետերի ավազանում դիտվել է ջրի մակարդակի նվազում
Մայիս 26,2024 21:44
Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ դիտվել է ջրի մակարդակի նվազում. Դեբեդ գետի ավազանում 80 սմ-ով, (ջրի ելքը 386 մ3/վ), Ձորագետ գետում` 50 սմ-ով, Փամբակ գետում 30 սմ-ով, Տաշիր գետում 31 սմ-ով։
Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 15 սմ-ով։
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ բարձրացել 65 սմ-ով։
Կիրանց գետի ավազանում առավոտյան 8։00-ին դիտված ջրի մակարդակի համեմատ 20։00-ի դրությամբ ջրի մակարդակը նվազել է 85 սմ-ով։
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024