Խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների արտահայտած համերաշխությունը. ՀՀ ԱԳՆ | Region

Խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների արտահայտած համերաշխությունը. ՀՀ ԱԳՆ

Մայիս 27,2024 21:29

Հայաստանն անհրաժեշտության դեպքում կդիմի գործընկերներին՝ ջանքերը միավորելու և աղետի ազդեցությունը մեղմելու համար: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի գրառման մեջ:

«Մենք խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների արտահայտած համերաշխությունը՝ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղացած հորդառատ անձրևներից հետո, որոնք պատճառ դարձան մարդկային կորուստների և լուրջ վնաս հասցրին ենթակառուցվածքներին և բնակավայրերին: Ընդհանուր վնասի գնահատումից հետո, անհրաժեշտության դեպքում, կմիավորենք մեր ջանքերը գործընկերների հետ՝ ազդեցությունը մեղմելու համար»,- նշել է Անի Բադալյանը՝ X-ի միկրոբլոգում։

Նորություններ