Ջրհեղեղի գործած ավերածությունները Տավուշում. հատուկ տեսանյութ | Region

Ջրհեղեղի գործած ավերածությունները Տավուշում. հատուկ տեսանյութ

Մայիս 29,2024 20:01

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։

Մ6 միջպետական ճանապարհի ողջ երկայնքով` մինչև Այրում կայարան, արձանագրվել են ճանապարհի, կամուրջների փլուզումները, գույքագրվել են վնասները։

Այրումի շրջանում ջրածածկ էին եղել ալրաղացն իր պահեստներով, մաքսային տերմինալը, ձեռնարկություններ, տներ ու այգիներ, ավերվել են կամուրջներ: Բարեբախտաբար, այդ շրջանում զոհեր չեն եղել, փրկարարները հասցրել են ջրի գերությունից դուրս բերել մարդկանց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նորություններ