ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Մայիս 30,2024 11:55
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մայիսի 29-ին այցելել է Սյունիքի մարզ և Գորիսում հանդիպել առաքելության անձնակազմի հետ։
Այս մասին նշվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Հաղորդվում է նաև, որ առաքելության անձնակազմը եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լճի տարածքում։
«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Թիմն այցելել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լիճ։ Մինչ օրս ԵՄ դիտորդական առաքելությունն իրականացրել է ավելի քան 2300 պարեկություն»,- նշվում է գրառման մեջ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
