Գնել Սանոսյանը Քարկոփ բնակավայրում բնակիչների հետ քննարկել վնասները | Region

Գնել Սանոսյանը Քարկոփ բնակավայրում բնակիչների հետ քննարկել վնասները

Հունիս 01,2024 17:40

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Քարկոփ բնակավայր, որն աղետի առաջին օրն ամբողջությամբ ջրածածկվել էր, իսկ բնակիչները տարհանվել էին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքի էջից։

«Բնակավայրում արդեն իրականացվում են տիղմից մաքրման աշխատանքներ։ Զրուցել եմ բնակիչների հետ, քննարկել ենք վնասները։ Պատասխանել եմ նրանց հուզող հարցերին»,- նշված է գրառման մեջ։

Նորություններ