Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին և հայերի ապագա սերունդներին. «Սիհասին» խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հունիս 03,2024 14:40
«Սիհասին» խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծաղիկներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք վերաբնակեցման, տեղահանությունների ու ուծացման, և այստեղ կարող ենք զուգահեռներ տեսնել տոկունության և մշակույթի պահպանության Հայաստանի անցած ուղու հետ։ Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին և հայերի ապագա սերունդներին»,- Քլեյսոն և Ջենեդա Բենալիների խոսքն է մեջբերել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
