Ամբողջ ոստիկանությունն ու իրավապահ համակարգը վերածվել է մեկ մարդու թիկնազորի. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին մեծ հանրահավաք է լինելու,վաղը Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվում ենք ժ.10։30…կարևոր տեղ ունենք գնալու»։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Այցելելու վայրն անակնկալ է։ Չեմ ասում վայրը, որովհետև երեկ ասացի, տեսանք՝ ինչպես շրջափակվեց ՔԿ-ն։ Մեր ոստիկաններն են մեղք, չեն կարողանում հանգստանալ։ Անիմաստ տանում ու արևի տակ են կանգնեցնում։ Մեծ հանրահավաքի մասին դեռ կխոսենք, ժամի մասին հավելյալ կասեմ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, համակիրները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ հավաքվել էին Քննչական կոմիտեի դիմաց։
Նրանք ՔԿ-ից պահանջում էին վարույթ սկսել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք ծեծել էին Աշոտ Սիմոնյանին, Աշոտ Հարությունյանին, Արման Սարգսյանին, Կարեն Գևորգյանին, Արսեն Գրիգորյանին ու հոգևորականներին։