Արատես գյուղի մոտ արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա
Հունիս 04,2024 12:09
Այսօր առավոտյան Վայոց ձորի մարզում արջի հարձակման հերթական դեպքն է գրանցվել: Տուժողը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի 38-ամյա բնակիչ Լյովա Վարդանյանն է:
Դեպքի վայր է ժամանել Եղեգնաձորի փրկարարական ջոկատը:
Արջը հարձակվել է, երբ տղամարդն առավոտյան դուրս է եկել Արատես գյուղի մոտ գտնվող դաշտ՝ բոխի հավաքելու: Լյովա Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին REGIONTV-ին պատմել են տուժածի համագյուղացիները, որոնք ևս պետք է դաշտ գնային՝ բոխի հավաքելու, սակայն դեպքի մասին իմանալուց հետո մտափոխվել են:
Նշենք, որ Եղեգիս համայնքի տարբեր բնակավայրերում պարբերաբար արձանագրվում են մարդկանց վրա արջերի հարձակման դեպքեր: Արջերը վնասներ են հասցնում նաև ընտանի կենդանիներին, մեղվաընտանիքներին ու մրգատու ծառերին:

Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
