Բրյուսելից Երևան է ժամանել Եվրոպայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի համակարգման սպան | Region

Բրյուսելից Երևան է ժամանել Եվրոպայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի համակարգման սպան

Հունիս 05,2024 11:15

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման համար ՀՀ Ներքին գործերի նախարարության խնդրանքով ակտիվացվել է Եվրոպական Միության Բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ բարձրակարգ մասնագիտական խորհրդատվության, նյութատեխնիկական աջակցության և արբանյակային տվյալների ստացման նպատակով։

ԵՄ կողմից տրամադրվող աջակցության օպերատիվ կազմակերպման  համար Բրյուսելից Երևան է ժամանել Եվրոպայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի համակարգման սպան։

Միջազգային օգնության կոչին առաջին արձագանքողների թվում է Շվեյցարիայի Համադաշնությունը, որը Հայաստան է գործուղել մասնագիտական խումբ` ենթակառուցվածքների վիճակի, ամբողջականության, վերականգնման հնարավորության ուսումնասիրություններ կատարելու համար:

Նորություններ