Այն, ինչ մնացել է Վալերիոսի արտադրամասից. մարդիկ հաշվում են իրենց կորուստները
Հունիս 05,2024 11:53
Ձորագետ և Փամբակ գետերի միախառնման կետից մինչև Ալավերդի և Ախթալա, տարբեր հատվածներում երևում են հեղեղումների հետևանքով քանդված կամուրջներն ու երկաթգծերը, ավերված տները, սպասարկման օբյեկտներն ու արտադրամասերը:
Ճանապարհներին տեղ-տեղ շինաշխատանքներ են ընթանում, իսկ մարդիկ հաշվում են իրենց կորուստները: Վալերիոս Ցակմակիդիսին դա դեռևս չի հաջողվել. նրան պատկանող արտադրամասի կեսը, տեխնիկասարքավորումներն ու մշակված քարերի մի մասը ջուրը տարել է:
Շատ ավելի ծանր է այն տուժածների վիճակը, որոնք զրկվել են ոչ միայն ապրուստի միջոցից, այլև սեփական տանը գիշերելու և մեքենայով տեղաշարժվելու հնարավորությունից: Մանրամասները՝ տեսանյութում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
