Հայաստանը՝ նոր մարտահրավերների առաջ. ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքները. Region 5+
Ռազմական գործողություններն Ուկրաինայում շարունակվում են: Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցություններն առայժմ անարդյունք են:
Ռուսական կողմի պահանջները չեն փոխվել. Ուկրաինայի ապառազմականացում, ապազգայնացում, Ղրիմի ճանաչում որպես Ռուսաստանի անբաժանելի մաս: Բացի այդ, Մոսկվան պնդում է՝ Կիեւը պետք է ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը: Ուկրաինան այս պահանջները համարում է անընդունելի:
Իր բոլոր կործանարար հետեւանքներով հանդերձ պատերազմը շարունակվում է:
Ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստան է բերել բազմաթիվ ռուսաստանցիների, ուկրաինացիների, ովքեր այստեղ փնտրում են անվտանգություն և հարթակ՝ պատժամիջոցների հետևանքով սահմանափակված գործունեությունը շարունակելու համար:
Հատկապես նրանք, ում աշխատանքն արևմտյան ընկերությունների հետ է, ստիպված են փնտրել այլ երկիր՝ իրենց գործունեությունը շարունակելու համար։ Հայաստանը, որը փորձում է այս կոնֆլիկտում չեզոք դիրքավորվել, այսօր իր հարկի տակ է ընդունում այդ մարդկանց:
Ստեղծված իրավիճակում ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնում Հայաստանը, ի՞նչ խնդիրներ ունեն Ուկրաինայից Հայաստան եկած մեր հայրենակիցները եւ ի՞նչ տնտեսական հետեւանքներ կարող է ունենալ շարունակվող պատերազմը:
Այս եւ այլ հարցեր՝ Region5+-ի դիտակետում: