Խարկովի բնակարանը ավերվել է. Հայաստան վերադարձած կինն անտուն է, օգնության կարիք ունի
Մարտ 15,2022 18:56
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայում 400.000-500.000 հայ է ապրում: «Region 5+»-ի հարցումն՝ ուղղված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը, դեռ անպատասխան է, թե այս ընթացքում քանի հայաստանցի է վերադարձել հայրենիք, ինչ կարգավիճակ ունեն նրանք այստեղ:
Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացի Անահիտ Բաղդասարյանը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով անտուն է մնացել, ընտանիքը կիսվել է, գնալու տեղ չունեն: Ինքը, աղջիկն ու երեքամյա թոռը Հայաստանում բարեկամների տանն են ապաստանել, որդին ու հարսը Դուբայում են, փեսան դեռ Խարկովում է՝ ռմբակոծվող քաղաքի շենքերից մեկի նկուղում՝ հարյուրավոր հայերի հետ միասին: