Պայքարի 96 ժամ. Բագրատ Սրբազանը՝ շարժման անելիքների մասին
Մայրաքաղաքի տարբեր ուղղություններով տեղի ունեցան երթեր դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքված քաղաքացիները սպասում էին հանրահավաքի մեկնարկին։
Տերունական աղոթքով ու օրհներգով մեկնարկեց հանրահավաքը։ Բագրատ Սրբազանը ժողովրդին հորդորեց 4 օր՝ 96 ժամ անդադար պայքարել դրսում՝ առանց երկմտելու։
Հայտնեց նաեւ, որ ընդդիմադիր խմբակցությունները հունիսի 11-ին հրավիրելու են արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի պահանջով:
Նրա խոսքով՝ իշխանական խմբակցությունները պետք է ժողովրդի ճնշմամբ ընդառաջ գնան ընդդիմության պահանջին, ՔՊ-ական պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով, և համաժողովրդական պահանջով խորհրդարանն իր արտահերթ նիստով հավանություն պետք է տա գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։