Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիս 12,2024 08:30

Երևան քաղաքում՝

Հունիսի 12-13-ին, 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 12-14-ին, 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի հունիսի 11-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     35.0°C (2015թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          8.5°C (1976թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    20.6°C

Նորություններ