Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ՄԱԿ համակարգողը մտքեր են փոխանակել մարդկային կապիտալի զարգացման շուրջ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու այս պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել խորացնել ՀՀ-ՄԱԿ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ և առանձնակի կարևորել է ՄԱԿ-ի դերը ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում ԿԶՆ-ներին դրանց համապատասխանեցումն ապահովելու հարցում:
Մտքեր են փոխանակվել մարդկային կապիտալի զարգացման, մասնավորապես՝ կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության քաղաքականության վերաբերյալ իրականացվող բարեփոխումների և դրանց շրջանակներում առկա մարտահրավերների շուրջ: