Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 10-ի համեմատ բարձրացել է 10 սմ-ով
Հունիս 12,2024 18:15
Սևանա լճի մակարդակը 2023 թվականի մայիսի 10-ի համեմատ բարձրացել է 10 սմ-ով՝ 2024 թվականի նույն օրվա դրությամբ ծովի մակերևույթից գտնվելով 1900 մ 60 սմ բարձրության վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
2024 թվականի մայիսի 10-ից մինչ հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 19 սմ-ով։
Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սևանա լիճ է տեղափոխվել 131 մլն 734 հազար խմ ջուր։
Ոռոգման նպատակներով այս տարի դեռևս Սևանա լճից Հրազդանի հունով ջուր բաց չի թողնվել։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
