Լարված իրավիճակ ԱԺ շենքի դիմաց․ բախումների հետևանքով ցուցարարների ու ոստիկանների թվում կան տուժածներ
Հունիս 12,2024 20:35
Ազգային ժողովի շենքի դիմաց բախում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև: Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։ Բախումների հետևանքով երկու կողմից էլ կան տուժածներ։
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ազգային ժողովի շենքի դիմաց իրավիճակը կրկին լարված է։ Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։ Այս պահին ընդհանուր տվյալներով բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 70 մասնակից։ Բախումների հետևանքով երկու կողմից էլ կան տուժածներ»,- նշեց ՆԳՆ խոսնակը։
Նա հավելեց՝ տուժածների վիճակի մասին այս պահին հստակ տեղեկություն դեռևս չկա։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
