Բակունցը 125 տարեկան է. մեծն գրողի ծննդավայրում օրը տոնական էր | Region

Բակունցը 125 տարեկան է. մեծն գրողի ծննդավայրում օրը տոնական էր

Հունիս 13,2024 20:55

Գորիսի համայնքապետարանն Ակսել Բակունցի տուն-թանգարանի հետ համատեղ կազմակերպել էր բակունցյան շունչն ու ոգին կրող մշակութային ստեղծագործական միջոցառում։

Մեծն գրողի ծննդավայրում օրը տոնական էր։ Բազմաթիվ գորիսեցիներ, ի նշան հարգանքի և երախտագիտության, առաջին հերթին ծաղկեդրում կատարեցին Բակունցի հուշարձանին։ Հաջորդ կանգառը նշանավոր գրողի տուն-թանգարանն էր, որտեղ բակունցյան մոտիվներով բեմադրվեցին նրա ստեղծագործությունները։

Տոնական օրվան շունչ հաղորդելուց անմասն չմնաց Բակունցի անունը կրող դպրոցը։   Աշակերտներն ընթերցեցին հատվածներ նրա ստեղծագործություններից,  նաև հանդես եկան երաժշտական կատարումներով։ Օրը հագեցած էր նաև այլ միջոցառումներով՝ համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, խարույկի երեկո, հյուրասիրություն…:

Հունիստասներեքյան Գորիսը լի էր բակունցյան շնչով։

 

Ալբերտ Արոյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

Նորություններ